«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ըմպելիք, որն օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ

Ըմպելիք, որն օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ
21.11.2020 | 14:49

Եղեսպակի և պերիլայի թեյերը ճնշում են COVID-19 ակտիվությանը՝ հայտարարել է Էսենի համալսարանական հիվանդանոցի վիրուսաբանության ինստիտուտի գիտնականը։ Այստեղ կորոնավիրուսով վարակված բջիջները մշակում են այս խոտաբույսերից ստացված թեյերով:

Ըմպելիքները պատրաստելիս մասնագետները նախ եռացրել են, ապա թեյը երկու ժամ թրմել են 60 °C ջերմաստիճանում`բուսական բաղադրիչներով առավելագույն հագեցվածություն ապահովելու համար: Փորձի արդյունքների համաձայն, կորոնավիրուսային վարակի վերարտադրությունը էապես ճնշելու համար բավարար է եղեսպակի և պերիլայի 30 րոպե ազդեցությունը:


Փորձագետները նշում են, որ այս դեպքում մենք չենք խոսում ընդհանուր հակավիրուսային ազդեցության մասին, քանի որ հերպեսի վիրուսի դեպքում նման արդյունքի հասնել չի հաջողվել։ Նրանց խոսքով, այս խոտաբույսերով պատրաստված թեյերը կարող են օգտագործվել որպես կանխարգելիչ միջոց COVID-19- ի դեմ, բայց դրանց ուսումնասիրության արդյունքները դեռ կգնահատվեն այլ գիտնականների կողմից:

Դիտվել է՝ 5190

Մեկնաբանություններ